Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» Նորվեգիայում օգոստոսի 10-ին առաջին հանդիպումը կանցկացնի «Բուդյո Գլիմտի» հետ:
Թիմերի մեկնարկային կազմերը հայտնի են.
«Բուդյո Գլիմտ». 12. Նիկիտա Հայկին, 5. Բրիս Վեմբանգոմո, 18. Բրեդե Մոե, 4. Օդին Բյորտուֆտ, 15. Ֆրեդրիկ Բյորկան, 19. Սոնդրե Ֆետ, 77. Պատրիկ Բերգ, 8. Ալբերտ Գրյոնբեկ, 7. Ամալ Պելեգրինո, 29. Ֆարիս Մումբանյա, 25. Տոբիաս Գուլիկսեն:
«Փյունիկ». 71. Ստանիսլավ Բուչնև, 8. Խուան Բրավո, 95․ Անտոն Բրատկով, 15. Միխայիլ Կովալենկո, 6. Ժունինյո, 5. Խամես, 10. Արտակ Գրիգորյան, 11. Հովհաննես Հարությունյան, 9. Արտակ Դաշյան, 18. Խոսե Կարաբալյո, 24․ Թաոֆիկ Ջիբրիլ։
Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: Պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 17-ին Հայաստանում:
Եթե «Փյունիկին» հաջողվի երկխաղյա դիմակայության արդյունքում հաղթել «Բուդյո Գլիմտին», ապա հաջորդ փուլում Հայաստանի 15-ակի չեմպիոնը կմրցի «Սեպսի» (Ռումինիա) - «Ակտոբե» (Ղազախստան) զույգի հաղթողի հետ:
«Բուդյո Գլիմտ» - «Փյունիկ» զույգի հաղթողը 4-րդ փուլի առաջին հանդիպումը կանցկացնի հյուրի կարգավիճակում օգոստոսի 24-ին, իսկ պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց:
Հիշեցնենք, որ նախորդ երկու փուլերում «Փյունիկը» երկուական անգամ հաղթել էր Էստոնիայի գավաթակիր «Նարվա Տրանսին» (2-0, 3-0) ու շվեդական «Կալմարին» (2-1, 2-1)։
Նախորդ մրցաշրջանում երևանյան ակումբը մասնակցել էր Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին և H խմբում («Սլովան», «Բազել», «Ժալգիրիս») 6 միավորով զբաղեցրել երրորդ տեղը։
Լուսանկարը՝ «Փյունիկի» մամուլի ծառայություն


