Վարշավայի «Լեգիան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, նվաճեց ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր:
Շոտլանդական «Հիբեռնիան Էդինբուրգի» դեմ որակավորման փլեյ-օֆֆի պատասխան խաղի 13-րդ րոպեին Բիչախչյանը գեղեցիկ հարվածով բացեց հաշիվը, սակայն երկրորդ խաղակեսում` 50-61-րդ րոպեների ընթացքում, հյուրերը երեք գոլ խփեցին և հաշիվը դարձրին 3-1, իսկ դիմակայությունում` 4-3:
Ավելացված ժամանակի երրորդ րոպեին տանտերերը հավասարեցրին դիմակայության հաշիվը: Լրացուցիչ ժամանակում «Լեգիան» ևս մեկ գոլ խփեց: Լեհական ակումբը խաղում գրանցեց 3-3 հաշիվը, իսկ դիմակայությունում հաղթեց 5-4 հաշվով:
26-ամյա Բիչախչյանը փոխարինվեց 79-րդ րոպեին:
Կոնֆերենցիաների լիգա, որակավորման փլեյ-օֆֆ, պատասխան խաղ
«Լեգիա Վարշավա» (Լեհաստան) - «Հիբեռնիան Էդինբուրգ» (Շոտլանդիա)` 3-3 (առաջին խաղը` 2-1) (տեսանյութ)
Վահան Բիչախչյան, 13, Յերգեն Էլիթիմ, 90+3, Միլետա Ռայովիչ, 98 - Ռոքի Բաշիրի Կիրանգա, 50, Մարտին Բոյլե, 59, Միգել Չանգա Չաիվա, 61
Հեռացում` Յան Ժյոլկովսկի, 115 («Լեգիա Վարշավա»)


