Իսպանական «Բետիսն» ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում տանը 0-1 հաշվով պարտվեց բելգիական «Գենտին», սակայն դուրս եկավ հաջորդ փուլ:
Դիմակայության առաջին խաղում անդալուզական ակումբը հաղթել էր 3-0 հաշվով:
Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչ դուրս եկավ նաև կիպրական «Պաֆոսը», որը պատասխան խաղում տանը 2-1 հաշվով հաղթեց Կիպրոսի մեկ այլ ներկայացուցչի` «Օմոնիային»:
Կոնֆերենցիաների լիգա, 1/16 եզրափակիչ, պատասխան խաղեր
«Բետիս» (Իսպանիա) - «Գենտ» (Բելգիա)` 0-1 (առաջին խաղը` 3-0)
Արչի Բրաուն, 87
Հեռացում` Վիկտոր Ռոկե, 83 («Բետիս»)
«Պաֆոս» (Կիպրոս) - «Օմոնիա» (Կիպրոս)` 2-1 (առաջին խաղը` 1-1) (տեսանյութ)


