Logo

ԿԼ. «Բետիսը» լրացուցիչ ժամանակում գոլ խփեց` դուրս գալով եզրափակիչ

01:42 / 09.05.2025• Ֆուտբոլ
null

Իսպանական «Բետիսը» դարձավ ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչի երկրորդ մասնակիցը:

Անդալուզական ակումբը կիսաեզրափակիչի դիմակայության առաջին խաղում տանը 2-1 հաշվով իտալական «Ֆիորենտինային» հաղթելուց հետո պատասխան մրցավեճում նույն հաշվով պարտվեց: Դիմակայությունը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ «Բետիսի» երկրորդ և վճռորոշ գոլը խփեց մարոկկացի վինգեր Աբդե Էզալզուլին: Նրան գոլային փոխանցում կատարեց բրազիլացի վինգեր Անտոնին, որը հիմնական ժամանակում բացել էր խաղի հաշիվը:

Մանուել Պելեգրինիի գլխավորած թիմը եզրափակիչում կմրցի անգլիական «Չելսիի» դեմ:

Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 28-ին լեհական Վրոցլավի քաղաքային ստադիոնում:

Կոնֆերենցիաների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան  խաղ

«Ֆիորենտինա» (Իտալիա) - «Բետիս» (Իսպանիա)` 2-1 (լրացուցիչ ժամանակ՝ 0-1) (առաջին խաղը` 1-2) (տեսանյութ)

Ռոբին Գոսենս, 34, 42 - Անտոնի, 30, Աբդե Էզալզուլի, 97

Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։ 

ԿԼ. «Չելսին» դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ