Իսպանական «Բետիսն» անսպասելիորեն դուրս մնաց Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունից:
Անդալուզական ակումբը 1/16 եզրափակիչի պատասխան խաղում Զագրեբում 1-1 հաշիվը գրանցեց խորվաթական «Դինամոյի» հետ, դիմակայության առաջին խաղում «Բետիսը» տանը պարտվել էր 0-1 հաշվով:
Պայքարից դուրս մնաց նաև բուլղարական «Լուդոգորեցը», որը տանը 0-1 հաշվով պարտվեց շվեյցարական «Սերվետին»: Այս դիմակայության առաջին խաղն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքի:
Ամստերդամի «Այաքսի» և նորվեգական «Բուդյո Գլիմտի» դիմակայությունն էլ տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:
Կոնֆերենցիաների լիգա, 1/16 եզրափակիչ, պատասխան խաաղեր
«Դինամո» (Խորվաթիա) - «Բետիս» (Իսպանիա)՝ 1-1 (առաջին խաղը՝ 1-0) (տեսանյութ)
Տակուրո Կանեկո, 59 - Սեդրիկ Բակամբու, 38
«Լուդոգորեց» (Բուլղարիա) - «Սերվետ» (Շվեյցարիա)՝ 0-1 (առաջին խաղը՝ 0-0) (տեսանյութ)
Տիմոթե Քոգնատ, 6


