Logo

ԿԼ. «Բետիսի», «Ֆիորենտինայի» և «Ռապիդի» հաղթանակները

01:12 / 11.04.2025Ֆուտբոլ
null

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում կայացան քառորդ եզրափակիչից երեք դիմակայությունների առաջին խաղերը:

Իսպանական «Բետիսը» տանը 2-0 հաշվով հաղթեց լեհական «Յագելոնիային», իտալական «Ֆիորենտինան» հյուրընկալվելիս 2-1 հաշվով առավելության հասավ սլովենական «Ցելյեի» դեմ պայքարում, իսկ ավստրիական «Ռապիդն» արտագնա խաղում 1-0 հաշվով հաղթեց շվեդական «Յուրգորդենին»:

Դիմակայությունների պատասխան խաղերը տեղի կունենան մեկ շաբաթ անց:

Կոնֆերենցիաների լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին խաղեր

«Բետիս» (Իսպանիա) - «Յագելոնիա» (Լեհաստան)` 2-0 (տեսանյութ)

Սեդրիկ Բակամբու, 24, Խեսուս Ռոդրիգես, 45+2

«Ցելյե» (Սլովենիա) - «Ֆիորենտինա» (Իտալիա)` 1-2 (տեսանյութ)

Լոգան Դելորե-Չաուբե, 68 (11մ) - Լուկա Ռանիերի, 27, Ռոլանդո Մանդրագորա, 62 (11մ)

«Յուրգորդեն» (Շվեդիա) - «Ռապիդ» (Ավստրիա)` 0-1 (տեսանյութ)

Համպուս Ֆինդել, 62 (ինքնագոլ)

Կոնֆերենցիաների լիգայի խաղերը ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքների ուղիղ եթերում ու Fast TV հավելվածում (iOSAndroid

ԿԼ. «Չելսին» խոշոր հաշվով հաղթեց «Լեգիային», Բիչախչյանը մասնակցեց խաղին

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ