Logo

ԿԼ. Բարսեղյանի ասիստը չօգնեց «Սլովանին», Բիչախչյանի «Լեգիան» ևս պարտվեց, այլ արդյունքներ

00:59 / 03.10.2025Ֆուտբոլ
null

Բրատիսլավայի «Սլովանը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի վինգեր Տիգրան Բարսեղյանը, ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլը սկսեց պարտությամբ:

Վլադիմիր Վայսի գլխավորած թիմը տանը 1-2 հաշվով զիջեց ֆրանսիական «Ստրասբուրգին»: Բարսեղյանը մասնակցեց ամբողջ խաղին, իսկ 64-րդ րոպեին նրա գոլային փոխանցումից հետո հաշիվը կրճատեց Ռահիմ Իբրահիմը:

Վարշավայի «Լեգիան», որի գույները պաշտպանում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, առաջին տուրում ընդունեց թուրքական «Սամսունսփորին» և պարտվեց 0-1 հաշվով: Բիչախչյանը խաղադաշտ դուրս եկավ 76-րդ րոպեին:

Կոնֆերենցիաների լիգա, Լիգայի փուլ, առաջին տուր

«Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա) - «Ստրասբուրգ» (Ֆրանսիա)` 1-2

Ռահիմ Իբրահիմ, 64 - Ալասանա Յիրաջանգ, 26 (ինքնագոլ), Աբդուլ Քուատարա, 41

«Լեգիա Վարշավա» (Լեհաստան) - «Սամսունսփոր» (Թուրքիա)` 0-1

Անթոնի Մուսաբա, 10

«Ֆիորենտինա» (Իտալիա) - «Սիգմա» (Չեխիա)` 2-0

Ռոբերտո Պիկոլի, 27, Չեր Նդուր, 90+5

«Աբերդին» (Շոտլանդիա) - «Շախտյոր Դոնեցկ» (Ուկրաինա)` 2-3

«Ռակուվ» (Լեհաստան) - «Ունիվերսիտատեա Կրայովա» (Ռումինիա)` 2-0

«Ցելյե» (Սլովենիա) - ԱԵԿ (Հունաստան)` 3-1

«Սպարտա Պրահա» (Չեխիա) - «Շեմրոք Ռովերս» (Իռլանդիա)` 4-1

ԱԵԿ Լառնակա (Կիպրոս) - «ԱԶ Ալկմար» (Նիդերլանդներ)` 4-0

Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Կարդացեք նաև`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ