Ղազախական «Աստանան», որտեղ հանդես են գալիս Հայաստանի հավաքականի պաշտպաններ Կամո Հովհաննիսյանը և Վարազդատ Հարոյանը, Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց Կոսովոն ներկայացնող «Բալկանիի» հետ C խմբում կայացած մրցավեճում: Կամո Հովհաննիսյանը մեկնարկային կազմում էր ընդգրկված և մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Խմբային փուլի 4-րդ տուրից հետո «Աստանան» և «Բալկանին» ունեն 4-ական միավոր ու կիսում են 2-րդ և 3-րդ տեղերը: Խմբում ընդգրկված մյուս թիմերը՝ «Դինամո Զագրեբն» ու «Վիկտորիա Պլզենը» կմրցեն այս տուրում: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է չեխական թիմը՝ 9 միավորով, իսկ խորվաթական «Դինամո Զագրեբը» 2 միավորով խմբի հետնապահն է: