Logo

ԿԼ. «Աստանան» տանը պարտվեց «Դինամոյին»

21:45 / 30.11.2023Ֆուտբոլ
null

Ղազախական «Աստանան», որտեղ հանդես են գալիս Հայաստանի հավաքականի պաշտպաններ Կամո Հովհաննիսյանը և Վարազդատ Հարոյանը, Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում պարտվեց Զագրեբի «Դինամոյին» 0-2 հաշվով C խմբում կայացած մրցավեճում: 

Հայաստանի հավաքականի երկու ֆուտբոլիստներն էլ մեկնարկային կազմում էին և մասնակցեցին ամբողջ հանդիպմանը: Հարոյանը դեղին քարտ ստացավ և բաց կթողնի վերջին տուրում կայանալիք «Վիկտորիա Պլզենի» հետ մրցավեճը:

«Աստանան» այս պահին ունի 4 միավոր ու 3-րդն է խմբում, իսկ «Դինամոն» 6 միավորով 2-րդն է:

Կոնֆերենցիաների լիգա, 5-րդ տուր

«Աստանա» - «Դինամո Զագրեբ»՝ 0-2

Գաբրիել Վիդովիչ, 48, Տակուրո Կանեկո, 79

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա