Logo

ԿԼ․ «Արարատ-Արմենիայի» և «Ուրարտուի» մեկնարկային կազմերը

17:55 / 01.08.2024Ֆուտբոլ
null

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղերում Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիան» կընդունի մոլդովական «Զիմբրուին», իսկ «Ուրարտուն» տանը կմրցի չեխական «Բանիկ Օստրավայի» հետ։ Հայտնի են երևանյան ակումբների մեկնարկային կազմերը։


«Արարատ-Արմենիա». Արսեն Բեգլարյան, Էդգար Գիրգորյան, Ժոաու Կեյրուշ, Ժունիոր Բուենո, Կամո Հովհաննիսյան, Արմեն Համբարձումյան, Ամոս Նոնդի, Հովհաննես Հարությունյան, Տենտոն Յենե, Արթուր Սերոբյան, Էրիկ Օկանսի։


«Ուրարտու». Հայկ Ղազարյան, Իսահակ Բարի, Կարեն Մելքոնյան, Արման Ղազարյան, Էրիկ Սիմոնյան, Նարեկ Աղասարյան, Արտյոմ Պոլյարուս, Լուքման Գիլմոր, Իվան Իգնատև, Էդգար Մովսեսյան, Միքայել Միրզոյան։


Երևանում կայանալիք երկու խաղերն էլ կմեկնարկեն ժամը 19։00-ին։

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հաղթել է 3-0 հաշվով, իսկ «Ուրարտուն» պարտվել է խոշոր հաշվով՝ 1-5։

«Արարատ-Արմենիայի» ու «Զիմբրուի» դիմակայության հաղթողին որակավորման երրորդ փուլում սպասում է հունգարական «Պուշկաշ Ակադեմիան»։ «Ուրարտուի» և «Բանիկ Օստրավայի» դիմակայության ուժեղագույնի հաջորդ մրցակիցը կլինի «Կոպենհագեն» (Դանիա) - «Մեգփիս» (Ջիբրալթար) զույգի հաղթողը: Առաջին խաղում դանիական ակումբն արտագնա հաղթանակի է հասել 3-0 հաշվով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ