Logo

ԿԼ. «Արարատ-Արմենիայի» և «Ուրարտուի» մեկնարկային կազմերը

19:52 / 25.07.2024Ֆուտբոլ
null

Հայտնի են ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիայի» ու Հայաստանի առաջնությունում չորրորդ տեղը գրաված «Ուրարտուի» մեկնարկային կազմերը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում։

«Արարատ-Արմենիա». Արսեն Բեգլարյան, Էդգար Գիրգորյան, Ժոաու Կեյրուշ, Ժունիոր Բուենո, Կամո Հովհաննիսյան, Արմեն Համբարձումյան, Ամոս Նոնդի, Հովհաննես Հարությունյան, Տենտոն Յենե, Արթուր Սերոբյան, Ալեքսիս Ռոդրիգես։


«Ուրարտու». Հայկ Ղազարյան, Իսահակ Բարի, Էրիկ Փիլոյան, Արման Ղազարյան, Էրիկ Սիմոնյան, Նարեկ Աղասարյան, Արտյոմ Պոլյարուս, Ժիրայր Մարգարյան, Այուբ Աբու, Էդգար Մովսեսյան, Միքայել Միրզոյան։

«Արարատ-Արմենիան» այս խաղով է սկսում պայքարը եվրագավաթային մրցաշարում։ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը Մոլդովայի մայրաքաղք Քիշնևում մրցելու է «Զիմբրուի» դեմ։ Հանդիպումը Երևանի ժամանակով մեկնարկելու է 20:45-ին։

«Ուրարտուն» էստոնական «Կալևի» արգելքը հաղթահարելուց հետո այժմ հանդիպելու է չեխական «Բանիկ Օստրավայի»։ Դիմակայության առաջին խաղը կայանալու է Չեխիայի Օստռավա քաղաքում և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին։

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիայի» ու մոլդովական «Զիմբրուի» դիմակայության հաղթողի հաջորդ մրցակիցը լինելու է հունգարական «Ակադեմիա Պուշկաշը»։ «Ուրարտուն» որակավորման երրորդ փուլ դուրս գալու դեպքում մրցելու է «Կոպենհագեն» (Դանիա) - «Մեգփիս» (Ջիբրալթար) զույգի հաղթողի դեմ։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ