Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիան» մոլդովական «Զիմբրուի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում հաղթել է 3-1 հաշվով:
FastNews-ի ֆոտոթղթակից Գրիգոր Գրիգորյանը ֆոտոշարք է պատրաստել Ավանի ակադեմիայում կայացած խաղից:
Վարդան Մինասյանի գլխավորած թիմը դիմակայության առաջին խաղում հյուրընկալվելիս առավելության էր հասել 3-0 հաշվով:
Որակավորման երրորդ փուլում «Արարատ-Արմենիան» երկու հանդիպում կանցկացնի հունգարական «Պուշկաշ Ակադեմիայի» դեմ: Առաջին խաղը տեղի կունենա օգոստոսի 8-ին Ավանի ակադեմիայում, պատասխան հանդիպումը՝ մեկ շաբաթ անց Հունգարիայում: Հունգարիայի ուժեղագույն թիմերից մեկը որակավորման երկրորդ փուլի արգելքը հաղթահարել է առանց պայքարի, քանի որ մրցակիցը՝ ուկրաինական «Դնեպր-1»-ը, հեռացվել էր եվրագավաթներից:



