Logo

ԿԼ. «Արարատ-Արմենիան» հաղթեց երեք գոլի տարբերությամբ

22:41 / 25.07.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիան» հաղթանակով մեկնարկեց Կոնֆերենցիաների լիգայում: Որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Վարդան Մինասյանի գլխավորած թիմը 3-0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Մոլդովան ներկայացնող «Զիմբրուի» նկատմամբ:

Հայաստանի կրկնակի չեմպիոնի կազմում երկրորդ խաղակեսում դուբլի հեղինակ է դարձավ թիմի նորեկ, գանացի հարձակվող Էրիկ Օկանսին, իսկ խաղի հաշիվը 23-րդ րոպեին 11-մետրանոց հարվածով բացեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը։

Թիմերը պատասխան հանդիպումը կանցկացնեն օգոստոսի 1-ին Երևանում։ Այս դիմակայության հաղթողը որակավորման երրորդ փուլում մրցելու է հունգարական «Պուշկաշ Ակադեմիայի» դեմ։

Կոնֆերենցիաների լիգա,  որակավորման երկրորդ փուլ, առաջին հանդիպում

«Զիմբրու» (Մոլդովա) - «Արարատ-Արմենիա» (Հայաստան)` 0-3

Արթուր Սերոբյան, 23 (11մ), Էրիկ Օկանսի, 74, 89

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ