Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան հաջորդ մրցաշրջանից ցանկանում է խաղալ «6» համարով, որն այժմ կրում է թիմի ավագ Նաչոն, գրում է Madrid Universal-ը։
Հայտնի է, որ Նաչոն ընթացիկ մրցաշրջանի ավարտին ազատ գործակալի կարգավիճակում հեռանալու է «Արքայական ակումբից»։ Կամավինգան Նաչոյի հեռանալուց հետո առանց խնդրի կվերցնի նրա խաղահամարը։
21-ամյա ֆուտբոլիստը Ֆրանսիայի հավաքականում նույնպես կրում է «6» համարի մարզաշապիկը։
Երիտասարդ կիսապաշտպանն իսպանական գրանդում այժմ կրում է «12» համարի մարզաշապիկը։ «Ռեալում» իր առաջին երկու մրցաշարջաններում նա խաղում էր «25» համարով։
Կամավինգան 2023/24 մրցաշրջանում 45 խաղում կատարել է 4 արդյունավետ փոխանցում։