Լեհաստանի ազգային հավաքականի պաշտպան Յակուբ Կիվիորը կարող է հեռանալ Լոնդոնի «Արսենալից», հաղորդում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
24-ամյա ֆուտբոլիստը հնարավոր է հեռանա անգլիական ակումբից, եթե «Զինագործները» պայմանագիր կնքեն «Բոլոնիայի» և Իտալիայի ազգային հավաքականի պաշտպան Ռիկարդո Կալաֆիորիի հետ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ լեհ պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Միլանի «Ինտերը»: «Արսենալը» կարող է վաճառել Կիվիորի տրանսֆերը, կամ այլ ակումբ բաց թողնել նրան վարձակալությամբ՝ տրանսֆերի հետագա գնման պայմանով:


