Logo

Կիտցբյուել. Բերետինին կիսաեզրափակիչում է

00:22 / 26.07.2024Թենիս
null

Մատեո Բերետինին (50-րդ ռակետ) դուրս է եկել Կիտցբյուելի ATP-250 շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ։

Ավստրիայում ընթացող մրցաշարի քառորդ եզրափակիչում իտալացի թենիսիստը 7-6(5), 6-3 հաշվով հաղթել է Նիկոլաս Մորենո Դե Ալբորանին (ԱՄՆ, 143-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 1 ժամ 53 րոպե։

Եզրափակիչի ուղեգիրը 28-ամյա Բերետինին վիճարկելու է Յանիկ Հանֆմանի (Գերմանիա, 116-րդ ռակետ)։

Հիշեցնենք, որ վերջերս Բերետինին նվաճել էր Գշտադի ATP-250 շարքի մրցաշարի տիտղոսը։ Հուլիսի 16-ից հետո իտալացին հաղթել է անցկացրած բոլոր 8 մրցախաղերում և չի պարտվել ոչ մի սեթ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ