Logo

Կիրյոսն ու Ջոկովիչը միասին կմասնակցեն Բրիսբենի մրցաշարի զուգախաղին

19:14 / 16.12.2024Թենիս
null

Նիկ Կիրյոսը Նովակ Ջոկովիչի (Սերբիա, 7-րդ ռակետ) հետ մասնակցելու է Բրիսբենի ATP-250 շարքի մրցաշարի զուգախաղին։ Այդ մասին սոցցանցերում հայտնել է ավստրալացի թենիսիստը։

Կիրյոսի համար Բրիսբենի մրցաշարը 2023 թ. հունիսից հետո դառնալու է առաջինը։ Անցնող 1,5 տարում նա ծնկի վնասվածք ուներ, ինչպես նաև ենթարկվել է դաստակի վիրահատության։

Կիրյոսը և Ջոկովիչը մասնակցելու են նաև Բրսիբենի մրցաշարի մենախաղին։ Սերբ թենիսիստը լինելու է մրցաշարի առաջին համարը։ Մրցաշարը տեղի է ունենալու Ավստրալիայում դեկտեմբերի 30-ից հունվարի 6-ը։

29-ամյա Կիրյոսն աշխարհի նախկին 13-րդ ռակետն է։ Նա 7 տիտղոս է նվաճել ATP-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա