«Ուիմբլդոն-2022»-ի փոխչեմպիոն Նիք Կիրիոսը պատմել է, թե ինչու չի սիրել Ռաֆայել Նադալին:
«Ես տանել չէի կարողանում նրան: Ատելություն էի զգում, երբ նա կողքիս էր լինում: Նա այն թենիսիստն է, որը միշտ մոտիվացրել է ինձ: Հատուկ էի տրամադրվում Ռաֆայի դեմ խաղերին, փորձում ցուցադրել իմ լավագույն թենիսը: Ֆեդերերի ու Ջոկովիչի դեմ խաղալիս նման ատելություն չեմ զգացել:
Ավստրալիայի ցանկացած ակադեմիայում, բոլորը նրա մասին այնպես էին խոսում, կարծես Աստված լիներ: Ասում էին աշխատասեր է, գովաբանում էին նրան, իսկ ես փորձում էի ապացուցել, որ կարելի է զվարճանալ, հասարակ տղա լինել և միաժամանակ հաղթել Նադալի պես թենիսիստների»,- ավստրալացու խոսքն է մեջբերում tennismajors.com-ը:
Կիրիոսը և Նադալը ATP մրցաշարերում հանդիպել են 9 անգամ: Ավստրալացին հաղթել է 3 խաղում, իսպանացին՝ 6-ում: