Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն և թիմի ֆրանսիացի պաշտպան Պրեսնել Կիմպեմբեն նոր պայմանագիր են կնքել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
28-ամյա ֆուտբոլիստը նոր պայմանագրով ֆրանսիական ակումբի ֆուտբոլիստ կլինի մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ:
Հիշեցնենք, որ Կիմպեմբեն ՊՍԺ-ի սան է, ակումբի համակարգում է 2005 թվականից: Առաջին թիմում ֆուտբոլիստը նորամուտը նշել է 2015 թվականին: