Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալի» դեմ կայանալիք հանդիպման մասին։
«Անկասկած` անսովոր խաղ է սպասվում։ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչը միշտ յուրահատուկ է՝ հատկապես, երբ խաղալու ես «Ռեալի» դեմ։
Շատ ժամանակ ենք ունեցել հանդիպմանը պատրաստվելու համար։ «Ռեալի» ուժեղ կողմներն անցումային փուլերում են։ Կարևոր է լավ պաշտպանվել, բայց չպետք է թաքնվենք։ Մենք պետք է խիզախ լինենք ու ավելի շատ տիրենք գնդակին։ Խոսքը պաշտպանության և հարձակման միջև հավասարակշռության և միշտ հարձակվելու համարձակություն ունենալու մասին է։
Երբ «Ռեալը» երկու տարի առաջ հաղթեց Չեմպիոնների լիգան, մրցաշարի գրեթե բոլոր փուլերում «քամբեք» արեց։ Սխալ է միայն բախտի մասին խոսելը. նրանք շատ վստահ են իրենց ուժերին։ Մրցակիցն անհատական որակներ ունի` յուրաքանչյուր ակումբի հաղթելու համար։
Երկու մեծ ակումբներ են միմյանց դեմ դուրս գալու։ Չեմ կարող ասել, թե ինչը կարող է վճռորոշ դեր ունենալ։ «Ռեալը» հսկայական փորձ ունի, բայց, անկեղծ, նրանք լավագույն թիմը չեն դաշտում։ Դա տեսանք ինչպես «Լայպցիգի», այնպես էլ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղերում։ «Ռեալը» հաղթահարում է մրցակիցների արգելքները, քանի որ հավատում է իր ուժերին»,- գերմանացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Bayern&Germany-ն։
«Բավարիա» - «Ռեալ» դիմակայության առաջին խաղը կկայանա ապրիլի 30-ին Մյունխենում։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 23:00-ին և կլինի Fast Sports-ի ուղիղ եթերում։