Logo

Կիմիխը պաշտոնական առաջարկ է ստացել եվրոպական գրանդից

16:58 / 05.03.2025Ֆուտբոլ
null

«Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը կարիերան կարող է շարունակել ՊՍԺ-ում, գրում է Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը X-ի իր էջում:

Փարիզյան ակումբը պաշտոնական առաջարկ է արել գերմանացի ֆուտբոլիստին, որի պայմանագրի ժամկետը «Բավարիայի» հետ գործում է մինչև 2025-ի հունիսի 30-ը ներառյալ: Մյունխենյան ակումբը փետրվարին նոր պայմանագիր էր առաջարկել 30-ամյա ֆուտբոլիստին՝ բարելավված պայմաններով, բայց օրեր անց չեղարկել էր այդ առաջարկը:

Կիմիխն այս մրցաշրջանում 23 խաղում 1 գոլ է խփել ու կատարել 5 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա