Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը դեռևս մտադիր չէ հեռանալ ակումբից։
Ըստ Sport1.de-ի` գերմանացի ֆուտբոլիստը գիտակցում է, որ այժմ շահավետ իրավիճակում է։ Նրա ու գերմանական գրանդի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2025 թ. հունիսին 30-ին։ Եթե նա որոշի ազատ գործակալի կարգավիճակում հեռանալ «Բավարիայից», կարող է հուսալ խոշոր հավելավճար ստանալ այն ակումբից, որի կազմը կհամալրի։
Մյունխենյան ակումբում չեն բացառում, որ այս ամռանը կբաժանվեն Կիմիխից։ «Բավարիան» ցանկանում է նվազեցնել աշխատավարձի բյուջեն, իսկ գերմանացին ամենաբարձր բարձատրվող ֆուտբոլիստբերից է։
29-ամյա ֆուտբոլիստն ու «Բավարիան» պայմանագրի երկարաձգման հարցում դեռ բանակցություններ չեն սկսել։ Անկախ այդ հանգամանքից` Կիմիխը ցանկանում է դրական ազդակ ստանալ ակումբի նոր ղեկավարներից։
Ավելի վաղ Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպանի ապագան կապում էին կատալոնական «Բարսելոնայի» ու Մադրիդի «Ռեալի» հետ։
Հիշեցնենք, որ Կիմիխը «Բավարիայում» հանդես է գալիս 2015 թ. հուլիսից և 390 խաղում խփել է 42 գոլ, կատարել 104 ասիստ։