Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» այլևս անձեռնմխելի չի համարում գերմանացի կիսապաշտպան Ջոշուա Կիմիխին:
Kicker-ի տեղեկություններով, եթե մյունխենյան գրանդը ստանա համապատասխան առաջարկ, կդիտարկի 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը վաճառելու տարբերակը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ գերմանացու ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»:
Հիշեցնենք, որ Ջոշուա Կիմիխը 2015 թվականից է խաղում «Բավարիաում», որի կազմում անցկացրել է 374 հանդիպում, դարձել 40 գոլի և 94 գոլային փոխանցման հեղինակ: