Մյունխենի «Բավարիայի» ու գերմանացի կիսապաշտպան Յոզուա Կիմիխի միջև հարաբերությունները խաթարվել են։
Bild-ը հայտնում է, որ 29-ամյա ֆուտբոլիստն սկսել է իրեն անտեսված զգալ։ Դեռ նախորդ ամռանը մյունխենյան ակումբը նոր հենակետային կիսապաշտպան էր ցանկանում ձեռք բերել, ինչն առաջացրել է Կիմիխի հիասթափությունը։
Յուլիան Նագելսմանի օրոք գերմանացի ֆուտբոլիստը դաշտում կատարում էր «Բավարիայի» գլխավոր մարզչի օգնականի դերը, սակայն Տուխելի նշանակումից հետո նա նվազեցրել է այդ դերը։ Այժմ Կիմիխը տարբերակներ է դիտարկում` 2024 թ. ամռանն ակումբից հեռանալու համար։
«Բոխումի» դեմ Գերմանիայի Բունդեսլիգայի 22-րդ տուրում արտագնա խաղում (2-3) Կիմիխը 63-րդ րոպեին փոխարինվելուց էլ հետո վիճել է Տուխելի օգնական Ժոլտ Լյովի հետ։


