Մադրիդի «Ռեալի» նորեկ, ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է նոր թիմում հարմարվելու մասին:
«Ես երջանիկ եմ: Ամեն ինչ հիանալի է դասավորվում: Մենք արդեն մեկ տիտղոս նվաճել ենք: Աստիճանաբար ամեն ինչ ավելի լավ է դառնում: Արդեն գոլեր եմ խփում: Ֆրանսիայի հավաքական եմ եկել նույն դրական էներգիայով»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է RMC Sport-ը:
Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն մադրիդյան գրանդի կազմում անցկացրած 5 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ: Նա ամռանն էր ազատ գործակալի կարգավիճակում հեռացել ֆրանսիական ՊՍԺ-ից ու տեղափոխվել «Ռեալ»։