Ֆրանսիայի ազգային հավաքականի նոր ավագը կդառնա Փարիզի ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն:
L'Equipe-ի տեղեկություններով, «Եռագույնների» մարզչական շտաբը վերջնական ընտրություն է կատարել, 24-ամյա ռմբարկուն կփոխարինի թիմի նախկին ավագ, Լոնդոնի «Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսին, որը ԱԱ-2022-ից հետո ավարտել է միջազգային կարիերան:
Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոնը Ֆրանսիայի հավաքականի կազմում նորամուտը նշել է 2017 թվականի մարտին և 66 խաղում խփել 36 գոլ:
Ֆրանսիայի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլում կմեկնարկի Նիդերլանդների թիմի դեմ տնային խաղով, որը կկայանա մարտի 24-ին: