Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն կընդգրկվի ՊՍԺ-ի հայտացուցակում «Լիոնի» դեմ Ֆրանսիայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպման համար (մայիսի 25), հայտնում է L'Équipe-ը։
25-ամյա ֆուտբոլիստը Ֆրանսիայի չեմպիոնի կազմում բաց էր թողել Լիգա 1-ի վերջին երկու հանդիպումները:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականի ավագը մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա փարիզյան գրանդից:
Մբապեն ՊՍԺ-ում է հանդես գալիս 2017 թվականի օգոստոսից: Հարձակվողը Ֆրանսիայի չեմպիոնի կազմում մասնակցել է 306 հանդիպման, դարձել 255 գոլի և 108 գոլային փոխանցման հեղինակ: Նա ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուն է, ակումբի հետ նվաճել է 15 տիտղոս, այդ թվում՝ 7 անգամ հաղթել Լիգա 1-ում։
Բազմաթիվ հեղինակավոր աղբյուրներ հայտնում են, որ ֆրանսիացին կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում»: