Logo

Մբապեն եղբոր հետ մարզվել է ՊՍԺ-ի հիմնական թիմի կազմում (ֆոտո)

12:01 / 25.12.2022• ՍՊՈՐՏ
null

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն եղբոր՝ 15-ամյա կիսապաշտպան Էթան Մբապեի հետ մարզվել է փարիզյան ակումբի գլխավոր թիմի կազմում, հայտնում է Marca-ն:

Էթանը Մբապեն խաղում է ՊՍԺ-ի երիտասարդական թիմում։ Նա փարիզյան ակումբի համակարգում է 2017 թվականից և տեղափոխվել է եղբոր հետ միասին: Ընթացիկ մրցաշրջանում Էթանը Մբապեն երիտասարդական Չեմպիոնների լիգայում մասնակցել է 5 հանդիպման, կատարել 2 արդյունավետ փոխանցում:

Դեկտեմբերի 17-ին «Փարիզի» դեմ կայացած ընկերական խաղում Էթան Մբապեն նորամուտն էր նշել ՊՍԺ-ի գլխավոր թիմում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ