Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն գոլ+ասիստ ցուցանիշով 500 միավորի շեմը հատած պատմության մեջ ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, հաղորդում է Actu Foot-ը:
Ֆրանսիայի հավաքականի ավագը 500 արդյունավետ գործողության շեմը հատել է 26 տարեկանում:
Այդ տարիքում Նեյմարը գոլ+ասիստ ցուցանիշով գրանցել է 492, Լիոնել Մեսին՝ 486, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն՝ 302 միավոր։
Հիշեցնենք, որ Մբապեն իր հերթական գոլը խփել է «Աթլետիկոյի» դեմ Մադրիդյան դերբիում: Խաղն ավարտվել է 1-1 հաշվով:
🚨 𝗞𝗬𝗟𝗜𝗔𝗡 𝗠𝗕𝗔𝗣𝗣𝗘́ 🇫🇷 𝗘𝗦𝗧 𝗗𝗘́𝗦𝗢𝗥𝗠𝗔𝗜𝗦 𝗜𝗠𝗣𝗟𝗜𝗤𝗨𝗘́ 𝗗𝗔𝗡𝗦 𝟱𝟬𝟬 𝗕𝗨𝗧𝗦 𝗘𝗡 𝗖𝗔𝗥𝗥𝗜𝗘̀𝗥𝗘 ! 🤯⭐️
— Actu Foot (@ActuFoot_) February 8, 2025
Plus jeune joueur de l’histoire à atteindre les 500 G/A, à seulement 26 ans. ✨ pic.twitter.com/SHywEQ7df5