Logo

Կիլիան Մբապեի կրտսեր եղբայրը նորամուտն է նշել ՊՍԺ-ի հիմնական թիմում

12:46 / 21.12.2023Ֆուտբոլ
null

Կիլիան Մբապեի կրտսեր եղբայրը՝ 16-ամյա Էթան Մբապեն, «Մեցի» դեմ Լիգա 1-ի 17-րդ տուրի խաղում (3-1) նորամուտն է նշել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի կազմում:

Կենտրոնական կիսապաշտպանը փոխարինման է մտել ավելացված ժամանակի առաջին րոպեին՝ խաղադաշտ դուրս գալով Մանուել Ուգարտեի փոխարեն:

25-ամյա Կիլիանն ու 16-ամյա Էթանը հանդիպման մնացած ժամանակահատվածը միասին անցկացրել են խաղադաշտում:

Հիշեցնենք, որ «Մեցի» դեմ խաղում ՊՍԺ-ն հաղթել էր Կիլիան Մբապեի դուբլի օգնությամբ:

Էթան Մբապեն ՊՍԺ-ի համակարգում է 2017 թվականից: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա