Ֆրանսիայի հավաքականի ավագ Կիլիան Մբապեն կարիերայի առաջին գոլը խփեց ֆուտբոլի Եվրոպայի առաջնություններում։
Եվրո-2024-ի D խմբի երրորդ տուրում 25-ամյա հարձակվողը 56-րդ րոպեին դիպուկ իրացրեց 11-մետրանոցը, բացեց հաշիվը Լեհաստանի հավաքականի դեմ խաղում ու առաջ մղեց Ֆրանսիայի հավաքականին (տեսանյութ)։
Մադրիդի «Ռեալի» նորեկը 6-րդ հանդիպումն է անցկացնում Եվրոպայի առաջնություններում։ Աշխարհի առաջնություններում Մբապեն մասնակցել է 14 խաղի ու խփել 12 գոլ։