Logo

Կիեզայի առաջին գոլը. «Լիվերպուլը» ջախջախիչ հաղթանակով սկսեց պայքարն Անգլիայի գավաթում

18:17 / 11.01.2025Ֆուտբոլ
null

Պրեմիեր լիգայի առաջատար «Լիվերպուլը» 4-0 հաշվով հաղթանակով սկսեց պայքարն Անգլիայի գավաթի խաղարկությունում:

Առնե Սլոթի գլխավորած թիմը տանն առավելության հասավ Երկրորդ լիգայի ներկայացուցիչ «Ակրինգթոն Սթենլիի» դեմ խաղում:

Գոլով աչքի ընկան հարձակվողներ Դիոգու Ժոտան, 18-ամյա Ջեյդեն Դենսն ու Ֆեդերիկո Կիեզան և պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, որի հարվածը շքեղ ստացվեց: Իտալացի Կիեզան առաջին գոլը խփեց անգլիական գրանդում:

Այսպիսով՝ «Լիվերպուլը» դուրս եկավ գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ:

Անգլիայի գավաթ, 1/32 եզրափակիչ

«Լիվերպուլ» - «Ակրինգթոն Սթենլի»` 4-0 

Դիոգու Ժոտա, 29, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, 45, Ջեյդեն Դենս, 76, Ֆեդերիկո Կիեզա, 90

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ