«Ինտերը» հետաքրքրված է «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Ֆեդերիկո Կիեզայի ծառայություններով, տեղեկացնում է SempreInter-ը։
«Ներաձուրին» արդեն բանակցություններ է սկսել մերսիսայդցիների հետ։ Իտալական ակումբի գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն կարծում է, որ Կիեզան կարող է մեծ օգուտ տալ թիմին։
28-ամյա վինգերը 2025/26 մրցաշրջանում 17 խաղում խփել է 2 գոլ, կատարել 3 ասիստ։
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android)։


