«Յուվենտուսի» ուլտրասներն արձագանքել են «Ֆիորենտինայի» երկրպագուներին, որոնք դժգոհություն էին հայտնել Դուշան Վլահովիչի տեղափոխության վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Football Italia-ին:
«Յուվենտուսի» երկրպագուները տարատեսակ գրությումբ պաստառներ են թողել Ֆլորենցիայի փողոցներում: Դրանցից մեկում գրված է.
«Ռոբերտո Բաջոյից մինչև Վլահովիչ՝ անցնելով Կիեզայի մոտով: Շնորհակալություն, մասնաճյուղ, ցտեսություն՝ մինչ հերթական վաճառքը»:
«Ֆիորենտինայի» մարզադաշտի՝ «Արտեմիո Ֆրանկիի» մոտ տեղադրված պաստառն էլ հետևյալ բովանդակությունն ուներ.
«Ֆլորենցիայի փառքն ու հպարտությու՞նը. բայց նույնիսկ ձեր ֆուտբոլիստները չեն հիշում այդ մասին: Իրականությունն այն է, որ դուք ոչ մի նշանակություն չունեք»:
Հավելենք, որ իտալական ֆուտբոլի լեգենդ Ռոբերտո Բաջոն «մանուշակների» գույնները պաշտպանել է 1985-1990 թվականներին ու 1990-ին տեղափոխվել թուրինյան ակումբ: Ֆեդերիկո Կիեզան Ֆլորենցիայում հանդես է եկել 2016-2020թթ., իսկ այժմ համարվում է «Յուվենտուսի» առաջատարներից մեկը: