Logo

Կիևի «Դինամոյի» ստուգողական խաղում անսովոր դեպք է եղել

12:47 / 24.01.2025Ֆուտբոլ
null

Կիևի «Դինամոյի» մասնակցությամբ ընկերական հանդիպման ժամանակ տարօրինակ դեպք է գրանցվել. թիմի հավանական նորեկ Գիորգի Մեպարիշվիլին խաղադաշտ է դուրս եկել մեկ այլ խաղացողի անվանական մարզաշապիկով, հայտնում է iSport-ը:

Հավաքի 6-րդ ստուգողական խաղում ուկրաինական թիմը մրցել է Կոսովոյի «Լապիի» հետ: Հանդիպման 76-րդ րոպեին դաշտում հայտնվել է թիմի հավանական նորեկ Գիորգի Մեպարիշվիլին: Անհայտ պատճառով Մեպարիշվիլին խաղադաշտ է դուրս եկել Բոգդան Սլյուբիկի խաղաշապիկով:

Հետաքրքիրն այն է, որ Սլյուբիկը նույնպես փորձաշրջան էր անցել «Դինամոյի» կազմում, սակայն խաղի նախօրեին վերադարձել էր «Ռուխ»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ