Logo

Կիելինին՝ Ռոնալդուին և Մեսիին համեմատելու մասին

20:59 / 02.04.2024Ֆուտբոլ
null

Իտալիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ջորջիո Կիելինեն խոսել է Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին, որի հետ նախկինում խաղացել է Թուրինի «Յուվենտուսում»:

«Կրիշտիանուն շատ պահանջկոտ տղա է, որը միշտ ցանկանում է հաղթել, և նա «Յուվենտուսում» կարողացավ դա փոխանցել բոլորին: Նա ցանկանում էր գոլ խփել, հաղթել և ռեկորդներ սահմանել: Մինչև այժմ էլ նա այդպես է անում: Յուրահատուկ էին նրա հետ խաղալու երեք տարիները: Ռոնալդուն միանշանակ ֆուտբոլի մեծագույն դեմքերից է:

Ամենադժվար մրցակիցները, որոնց դեմ երբևէ խաղացել եմ, Մեսին և Ռոնալդուն են։ Ինձ շատերն են հարցնում, թե նրանցից որ մեկն է լավագույնը: Դա մոտավորապես նման է նրան, որ ընտրություն կատարես Լեբրոն Ջեյմսի և Մայքլ Ջորդանի միջև:

Ես նրանց չեմ նայում ընդդիմադիր դիրքերից։ Ակնհայտ է, որ Ռոնալդուն ավելի մոտ է ինձ, քանի որ մենք միասին էինք խաղում, բայց նրանք երկուսն էլ այնքան ուժեղ են, որ չես կարող որևէ մեկին ստորադասել»,- հայտնել է իտալացին ՖԻՖԱ-ի մամուլի ծառայության հետ զրույցում:

Հիշեցնենք, որ 39-ամյա Կիելինին մարզական կարիերան ավարտել է այս տարվա հունվարին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ