Ամերիկյան «Լոս Անջելես Գելեքսիի» իտալացի պաշտպան Ջորջիո Կիելինին առաջին գոլն է խփել MLS-ում:
38-ամյա ֆուտբոլիստը «Պորթլենդ Տիմբերսի» դեմ խաղի 24-րդ րոպեին հաղթել է պայքարը տուգանային հրապարակում և եզրափակել Կելին Ակոստի՝ ձախ եզրից կատարած փոխանցումը:
Սա Կիելինիի կարիերայի 52-րդ գոլն էր: Պաշտպանի կարիերայում ամենաարդյունավետը եղել են 2007/08 և 2009/10 մրցաշրջանները՝ 5-ական գոլով:
Հիշեցնենք, որ Կիելինին «Լոս Անջելես Գելեքսի» է տեղափոխվել 2022 թվականին: 2005-2022 թվականներին պաշտպանը խաղացել է Թուրինի «Յուվենտուսում» և 9 անգամ դարձել Իտալիայի չեմպիոն: