Նիդերլանդցի Էրիկ տեն Հագը մոտ է Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվելուն, հաղորդում է Kicker-ը:
Ակումբի ղեկավարությունը չի աջակցում 55-ամյա մասնագետին, որի գլխավորությամբ «Բայերը» Բունդեսլիգայի 2025/26 մրցաշրջանի մեկնարկային երկու խաղում չի հաղթել. ունի 1-ական պարտություն և ոչ-ոքի:
Ակնկալվում է, որ տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո ակումբը որոշում կկայացնի Տեն Հագի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Տեն Հագը գերմանական ակումբում աշխատանքը սկսել էր հուլիսին` փոխարինելով Մադրիդի «Ռեալը» գլխավորած Չաբի Ալոնսոյին:


