«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում», հաղորդում է Kicker-ը։
Լևերկուզենյան ակումբը նախընտրում է ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը վաճառել «Մանչեսթեր Սիթիին», ոչ թե «Բավարիային»։
«Բայերը» վստահ է, որ անգլիական գրանդը Վիրցի տեղափոխության համար շատ ավելի հեշտ կվճարի պահանջվող 150 միլիոն եվրոն, քան «Բավարիան»։
«Բավարիան», որը նույնպես հետաքրքրված է 22-ամյա կիսապաշտպանի ծառայություններով, հուսով է սակարկել և համեմատաբար մատչելի գնով ձեռք բերել խաղացողին։
Դրանից բացի, «Բայերը» չի ցանկանում իր ֆուտբոլիստին բաց թողնել անմիջական մրցակցի ճամբար։


