Ամերիկացի դերասան Կիանու Ռիվզը, որը մարմնավորել է Նեոյին՝ «The Matrix» եռերգությունում, պատմել է, թե ինչպես է առաջարկ ստացել նկարահանվել ֆիլմի չորրորդ մասում:
«Ես տանն էի և հաղորդագրություն ստացա ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Լանա Վաչովսկուց, որում նա հարցնում էր. «Ի՞նչ ես մտածում The Matrix-ի մեկ այլ ֆիլմ նկարելու մասին»: Ես ասացի. «Բայց «ես» մեռած եմ»: Եվ նա ասաց. «Դու վստա՞հ ես, որ հերոսդ մահացել է»: Դե ես էլ անմիջապես ասացի. «Արի՛, պատմի՛ր մանրամասները», – հիշում է դերասանը:
Ռիվզը նաև խոստովանել է, որ իրեն շատ է դուր եկել սցենարը: Այսպիսով, գլխավոր հերոսը երկրորդ հնարավորություն և երկրորդ կյանք ստացավ:
Չորրորդ The Matrix-ի սցենարիստ Դեյվիդ Միտչելը ավելի վաղ ասել էր, որ «Resurrections»-ը շարունակություն չէ, այլ անկախ ստեղծագործություն՝ ոգեշնչված նախորդ մասերից: Նրա խոսքով՝ ֆիլմը «խախտում է բլոկբաստերների բոլոր կանոնները»:
Շարքի նոր՝ չորրորդ ֆիլմի սյուժեն, ինչպես նախկինում, կպատմի գլխավոր հերոսների հակադրության մասին Matrix համակարգչային համակարգին, որը վերահսկողություն է հաստատել Երկրի վրա: