Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել ուզբեկ պաշտպան Աբդուկոդիր Խուսանովը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
21-ամյա ֆուտբոլիստը փետրվարին մեկ գոլ է խփել Անգլիայի գավաթում, Պրեմիեր լիգայում էլ «Նյուքասլի», «Լիվերպուլի» և «Տոտենհեմի» դեմ խաղերին մասնակցել է առանց փոխարինման:
Խուսանովը երկրպագուների քվեարկությամբ գերազանցել է նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդին և խորվաթ պաշտպան Յոշկո Գվարդիոլին:
Խուսանովը մանչեսթերյան ակումբ է տեղափոխվել հունվարին ֆրանսիական «Լանսից» 40 միլիոն եվրոյով:
Your February @etihad Player of the Month is... Abdukodir Khusanov! 🇺🇿
— Manchester City (@ManCity) March 6, 2025
Enter for your chance to win a signed shirt ⤵️