Logo

Խուան Ռոման Ռիկելմեն՝ «Բոկա Խունիորսի» նախագահ

00:30 / 19.12.2023Ֆուտբոլ
null

Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Խուան Ռոման Ռիկելմեն ընտրվել է «Բոկա Խունիորսի» նախագահ, հայտնում է Associated Press-ը:

Արգենտինական ակումբի նախագահի ընտրությունը կայացել է կիրակի: Ռիկելմեն հաղթանակ է տարել՝ շրջանցելով Անդրես Իբարուին, որին աջակցում էր Արգենտինայի նախկին նախագահ Մաուրիսիո Մակրին: Քվերակության արդյունքում լեգենդար ֆուտբոլիստը ստացել է ձայների 64.4 տոկոսը:

Հիշեցնենք, որ Ռիկելմեն «Բոկա Խունիորսւմ» հանդես է եկել 1996-2002 և 2007-2014 մրցաշրջաններում:

Արգենտինական գրանդի կազմում կիսապաշտպանը 3 անգամ նվաճել է Լիբերտադորեսի գավաթը: 2019-ից Ռիկելմեն զբաղեցնում էր «Բոկա Խունիորսի» փոխնախագահի պաշտոնը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա