Logo

Խուան Մատան կարիերան կշարունակի Ավստրալիայում

16:16 / 05.09.2024Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Խուան Մատան կարիերան կշարունակի Ավստրալիայում:

36-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Ուեսթերն Սիդնեյ Ուոնդերերսի» հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ իսպանացին ճապոնական «Վիսել Կոբեից» հեռացել էր ընթացիկ տարվա փետրվարին և մինչև օրս ակումբ չուներ:

Խուան Մատան կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև իսպանական «Վալենսիայում», Լոնդոնի «Չելսիում» և թուրքական «Գալաթասարայում»: Իսպանիայի հավաքականի հետ նա դարձել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ