Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Խուան Մատան հեռացավ թուրքական «Գալաթասարայից», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
35-ամյա Մատան սոցիալական ցանցերում հրապարակել է գրառում և հրաժեշտ տվել ակումբին: Հունիսի 30-ին նա դարձել էր ազատ գործակալ:
2022/23 մրցաշրջանում Մատան «Գալաթասարայի» կազմում մասնակցել է 18 հանդիպման, դարձել 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:


