Ավստրալական «Վեսթերն Սիդնեյ Ուոնդերերսի» իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան ընդգրկվել է ամերիկյան «Սան Դիեգո» ֆուտբոլային ակումբի համասեփականատերի թվում։
««Սան Դիեգո» ակումբը հայտարարում է սեփականատերերի խմբում խոշոր համալրման մասին։ Իսպանական ֆուտբոլի լեգենդ ու աշխարհի չեմպիոն Խուան Մատան միացել է մեզ գործընկերոջ կարգավիճակում։ Մատան առաջին գործող ֆուտբոլիստն է, որը բաժնեմաս է ձեռք բերում Major League Soccer-ում (ՄԼՍ) և Դևիդ Բեքհեմից հետո երկրորդ միջազգային խաղացողն է, որը դառնում է ՄԼՍ-ի ակումբի համասեփականատեր»,- նշված է «Սան Դիեգոյի» հայտարարության մեջ։
Իսպանիայի հավաքականի ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Խուան Մատան 2024 թվականից է խաղում Ավստրալիայում։