«Լիվերպուլը» հարձակվող Դարվին Նունյեսի տրանսֆերային իրավունքը վաճառում է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալին», հայտնում է ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն:
Անգլիական և սաուդյան ակումբները համաձայնության են եկել ուրուգվայցի հարձակվողի տեղափոխության շուրջ: Գործարքը կկազմի 65 միլիոն եվրո՝ ներառյալ հավելավճարները։
Դարվինը շատ բարձր պահանջներ է ներկայացրել աշխատավարձի հարցում, Սիմոնե Ինձագիի գլխավորած ակումբը գրեթե ամբողջությամբ ընդունել է դրանք։
Ներկայումս հստակեցվում են պայմանագրի մանրամասները, ինչից հետո ֆուտբոլիստը կանցնի բուժզննում և կստորագրի պայմանագիր:

