«Լոս Անջելես Լեյքերսի» գերաստղ Լեբրոն Ջեյմսը տեսանյութ է հրապարակել, որտեղ անկնարկել է «երկրորդ որոշման» մասին:
«Արքան» ներկայացրել է «որոշման» շարունակությունը:
2010 թվականին ամերիկացին ցնցել էր բասկետբոլի աշխարհը, երբ ESPN-ի հատուկ եթերում հայտարարել էր «Քլիվլենդից» «Մայամի» տեղափոխվելու մասին:
X սոցիալական ցանցում 40-ամյա բասկետբոլիստը գրել է. «Որոշումների որոշումը: Հոկտեմբերի 7-ին՝ խաղաղօվկիանոսյան ժամային գոտու 12:00-ին»:
Տեսանյութում Լեբրոնը նստած է աթոռին՝ նկարահանման հրապարակում, ինչպես արել էր 2010 թվականի «որոշման» ժամանակ:
The decision of all decisions. October 7th. 12pm EST. 🫡👑 #TheSecondDecision pic.twitter.com/1uop8sIU25
— LeBron James (@KingJames) October 6, 2025


