Հայաստանի գավաթի խաղարկությունում մեկնարկեց 1/8 եզրափակիչը, որի առաջին խաղում հանդիպեցին «Արարատի Արաքսը» և «Շիրակը»: Գյումրեցիներն արտագնա խաղում հաղթեցին 4-0 հաշվով և դուրս եկան քառորդ եզրափակիչ:
Գոլ խփեցին Ռաֆիկ Միսակյանը, Ռուդիկ Մկրտչյանը, Վարդան Թովմասյանն ու Գրիգոր Ղումաշյանը:
Քառորդ եզրափակիչում «Շիրակի» մրցակիցը հայտնի կդառնա վիճակահանությունից հետո:
Հայաստանի գավաթ, 1/8 եզրափակիչ
«Արարատի Արաքս» – «Շիրակ»՝ 0-4
Ռաֆիկ Միսակյան, 34, Ռուդիկ Մկրտչյան, 70, Վարդան Թովմասյան, 76, Գրիգոր Ղումաշյան, 89


