Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան և գործարար Քրիստինա Սերան 30 տարվա համատեղ կյանքից հետո ամուսնալուծվել են, հաղորդում է El Periódico-ն:
Զույգը նման որոշում կայացրել է դեկտեմբերին: Բաժանման մասին Խոսեպն ու Քրիստինան տեղեկացրել են միայն մտերիմներին: Գվարդիոլան մշտապես խուսափում է լրատվամիջոցների հետ զրույցում անձնական կյանքի մասին խոսելուց:
Նրանք ունեն երկու դուստր և մեկ որդի:


