Կատարի «Ալ Գարաֆայի» իսպանացի հարձակվող Խոսելուն խոսել է Մադրիդի «Ռեալի» նորեկ Կիլիան Մբապեի ադապտացիոն շրջանի մասին:
«Ես գիտեմ, թե ինչ է «Ռեալը», գիտեմ նաև, թե ինչ իրավիճակում է Մբապեն: Կիլիանը նման է կետչուպի տարայի: Սկզբում սեղմում ես, բայց ոչինչ դուրս չի գալիս, այնուհետև ամբողջ տոմատի սոուսը միանգամից թափվում է: Նա արդեն 2 գոլ է խփել, դեռ էլի է խփելու: Մբապեն մտնելու է «Ռեալի» պատմության մեջ»,- 34-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ Խոսելուն նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս «Արքայական ակումբի» կազմում և նվաճել էր Իսպանիայի չեմպիոնի տիտղոսն ու դարձել էր Չեմպիոնների լիգայի գավաթակիր: